ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փոքր համայնքի մեծ երազանքը

Փոքր համայնքի մեծ երազանքը
13.11.2026 | 20:21

Այս տուրբուլենտ աշխարհում, երբ հզոր տերությունները փորձում են վերաբաժանել աշխարհը, աշխարհաքաղաքական մեծ խաղերից մի քիչ այս կողմ մեր փոքր համայնքն է` իր մեծ երազանքներով ու հավակնոտ ծրագրերով։

Ու մենք` քաղաքացիներս, ունենք սկզբունքային որոշում՝ լինելու այն թիմի կողքին, որը պատրաստ է գնալ մեծ երազանքները իրականացնելու դժվար ճանապարհով։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ